Հայաստանյան շուկայում պարենամթերքի թանկացումը կապված չէ մրցակցային խնդիրների հետ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը:

Լրագրողները Պ. Ղալթախչյանից հետաքրքրվեցին, թե ինչու Հայաստանում պարենը թանկանում, եթ միջազգային շուկայում առկա է պարենի տասնյակ տեսակների զգալի էժանացում:

«Մրցակցության հետ կապված ցանկացած խնդիր մենք ուսումնասիրում ենք: Կան մի քանի խնդիրներ, որոնք ընթացքում են… Դա երեւի կենտրոնական բանկին հարցրեք, որպեսզի իր հայտարարությունը մեկնաբանի… »,- ասաց Պ. Ղալթախչյանը:

Բյուջետային ֆինանսավորման հետ կապված էլ Պ. Ղալթախչյանն ասաց, որ ավելացում չկա, ՏՄՊՊՀ առաջնահերթություններն էլ չեն փոխվել: