«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408,50 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,31%-ով կամ մոտ 1,25 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 1,7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 408 դրամ, սակայն առավել տարածված է 407 դրամով առքը: Դոլարը վաճառվում է 410 դրամով:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ, քանի որ հույսեր կա, որ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: Սակայն եվրոն համեմատաբար քիչ է «տուժել»՝ սակարկվելով 1.3521 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,3564 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: