Նուբարաշենում, հոկտեմբերի 9-ին, երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում հետազոտման մեջ գտնվող 19-ամյա տղան վիճաբանել է իրենից մի քանի տարով մեծ երիտասարդի հետ, ապա դանակով հարվածել նրա կրծքավանդակին: Տուժողին բուժօգնություն են ցուցաբերել հոգեբուժարանում:

Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ դանակահարողը հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Հարուցվել է քրեական գործ: