Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը մտադիր չէ հրաժարական տալ, չնայած իր առեւանգմանը: Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Եթե նրանց նպատակն էր ինձ ստիպել հրաժարական տալ, ապա ես դա չեմ անի: Մենք դժվար շրջան ենք ապրում, սակայն ճիշտ ուղու վրա ենք»,-ասվում է վարչապետի հաղորդագրությունում: Նա նաեւ հավելել է, որ իրեն նորմալ է զգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ն էր հաղորդել, Զեյդանին անհայտ անձինք դուրս էին տարել Տրիպոլիի իր նստավայրից եւ տարել անհայտ ուղղությամբ:

Լիբիայի վարչապետին ազատ են արձակել