Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երեւան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երեւան քաղաքում դադարեցվելու է երթեւեկությունը հետեւյալ փողոցներում.

Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչեւ 23:00

Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը եւ դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների եւ Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչեւ 23:00

Երեւանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի-

Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի, Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, «Հաղթանակ» կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչեւ 16:00

Արգիշտի փողոցի Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչեւ 16:00

Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները: