Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:





























