«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Վարչատնտեսական եւ սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Բուհերում սովորաբար դա կոչում են՝ «փող ուտելու պաշտոն»: Արթուր Ավագյանը մինչ այդ աշխատել է Պետական գնումների գործակալությունում:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, ով նաեւ արդեն 3 տարի՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ցանկանում էր դառնալ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր: Ըստ նույն ԶԼՄ-ների՝ «Նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար» »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























