Երեկ առավոտից տեղեկությունների դրվեցին շրջանառության մեջ, համաձայն որոնց՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Երեւանում Էրեբունի համայնքի, ինչպես նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Շիրակի մարզերի դատախազները։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Մինչեւ օրվա վերջ ՀՀ գլխավոր դատախազությունից այդպես էլ ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին տեղեկությունները։ Ավելին, Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն աշխատանքից ազատվելու դիմումի մասին հարցադրումը թողել էր առանց մեկնաբանության՝ հորդորելով դիմել ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնին։ Գլխավոր դատախազությունը երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչ մի ձայն չհանեց։

Նկատենք, որ չի բացառվում Կոստանյանի հրամանով սույն պաշտոնյաներն ուղղակի փոխեն իրենց աշխատանքի տեղերը՝ մնալով նույն համակարգում»,- գրում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):