Քսենիա Սոբչակը վարելու է «Պերեց» հեռուստաալիքի եթերում  «Մեքենա» ռեալիթի-շոուն: Նրա հետ հաղորդումը վարելու է դերասան Վիկտոր Լոգինովը: Շոուն եթեր դուրս կգա նոյեմբերի 8-ին եւ կհեռարձակվի ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Շոուի մասնակիցները պայքարելու են գլխավոր մրցանակի համար՝ մեքենայի: Շոուին մասնակցում է, ընդհանուր առմամբ, տասը մասնակից, որոնք պետք է չքնեն 48 ժամ: