Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն «Արմավիա» ընկերությա դեմ 3,5 մլրդ դրամի բռնագանձման հայտ է ներկայացրել դատարանին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ հարց ուղղելով կառավարությանը: Ըստ Հ. Մարգարյանի՝ պարտքը գոյացել է ավիատոմսի գնի մեջ ներառված 10 հազ. դրամ պետական տուրքի գծով (բնակչությանը հայտնի է «օդի հարկ» անվամբ);

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ օր առաջ ցանկանում են այդ գումարները վերադարձնել բյուջե, այս պահին գործը գտնվում է դատաքննության փուլում: