Մեռած մարդիկ էլ կարող են գնալ Կիպրոս եւ գրանցել օֆշորային ընկերություն; Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հարցին: Վերջինս հարցրեց, թե օֆշորային սկանդալի պատմությունից մաքրվելու ջանքերն ուր են հասել:

«Որեւէ մեկին չեմ լիազորել, լիազորագիր չեմ տվել, իմ վարչապետության ժամանակ երբեւիցե Կիպրոսում չեմ եղել, չէի կարող ընկերություն գրանցել: Կարելի է ցանկացած մարդու անունով գրանցել, մեռած մարդիկ էլ կարող են գնալ եւ գրանցել: Նպատակը մեկն է՝ վարկաբեկել վարչապետին»,- պատասխանեց Տ. Սարգսյանը:

Լ. Զուրաբյանի հարցին, թե միգուցե դա իր թշնամիների արածն է, Տ. Սարգսյանը պատասխանեց, թե թշնամիներ չունի: