Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թ. գյուղացիներին վաճառվող դիզվառելիքի սուբսիդավորման համար ծախսել է 595 մլն դրամ, իսկ վերջին 2 տարում՝ 1,2 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ ԱԺ նիստում հարց ուղղելով կառավարությանը:

Լ. Զուրաբյանին զարմացրել է, որ սուբսիդիան ուղղվում է բացառապես մեկ ընկերության՝ «Ֆլեշին»: Դա, պատգամավորի կարծիքով, ամրապնդում է մենաշնորհ մատակարարներից մեկի դիրքերը, ապօրինի առավելություններ տալիս:

Տ. Սարգսյանը պատասխանեց, որ պետգնումներում ներգրավված անձանց 99%-ն իր մերձավորներն են, քանի որ հաճախակի շփվում է նրանց հետ; Սակայն հավաստիացրեց, որ «Ֆլեշի» սեփականատիրոջ հետ շահեր չունի; Ըստ վարչապետի՝ ավելի լավ է սուբսիդիան տրամադրել մատակարարին, քան գյուղացիներին, որպեսզի վերջիններս այլ բանի վրա դա չծախսեն: