Շվեյցարիայի կենտրոնում գտնվող Օբվալդեն կանտոնում երկաթուղու վրա վթարի է ենթարկվել F/A-18 կործանիչը: Երկաթուղին փակ է, գրում է շվեցարական Matin թերթը:
Դեպքի ականատեսները հաղորդում են, որ տեսել են, թե ինչպես երկու ռազմական ինքնաթիռներ մոտակայքում թռչում էին, իսկ հետո նրանցից մեկը բախվել է ժայռին: Ինքնաթիռի ընկնելու վայրում հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, այդ պահին երակթուղով գնացք չի ընթացել:
Դեպքից հետո երկաթգիծը փակել են Լյուցերնի, Ինտերլակի ու Բեռնի միջեւ երկաթուղու ճյուղը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պաշտպանության նախարարությունում վթարի հետեւանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հոկտեմբերի 23-ին տեղեկություն էր հայտնվել, որ Շվեյցարիայում ուսումնական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել F/A-18 կործանիչը:





























