Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի մոտ, հոկտեմբերի 23-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայից պոկվել է անվադողը եւ գլորվելով` հարվածել կանգառում կանգնած 20-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, վթարի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: