«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 24-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,99դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,16%-ով կամ 0,60 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 3,4 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 404-407 դրամ միջակայքում: Ավելացել են այն փոխանակման կետերը, որոնք դոլարի առքի փոխարժեքը սահմանել են 405 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է այլ արժույթների նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է 1.3804 դոլարին մոտ;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31. 6618 ռուբլի: Դոլարը զգալի թուլացել է  ռուբլու նկատմամբ: