Հայաստանում հոկտեմբերի 26-ին մեկնարկում է «ՌեԱնիմանիա 2013» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 1-ը:

Այս տարի «ՌեԱնիմանիա 2013» միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը նշում է հիմնադրման 5-ամյակը եւ նվիրված է հայկական անիմացիայի 75-ամյակին:

Փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ: