Կրթության եւ գիտության ոլորտներում հայ-վրացական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է, եւ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ առկա է համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին, հոկտեմբերի 23-ին, Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամարա Սանիկիձեի հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացման, Վրաստանում գործող հայկական դպրոցների, հայոց լեզվի դասավանդման, հայալեզու դպրոցների համար կադրերի պատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ:





























