Վրաստանի նախագահի թեկնածուները ժլատ են հայ համայնքին խոստումներ տալու հարցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողներին հայտնել է պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա՝ թեկնածուներն ազգային փոքրամասնությունների հետ կապված խոստումներ ընդհանրապես չեն տվել:
«Նրանք բոլորը համակարծիք են, որ ազգային փոքրամասնությունները պետք է վրացերեն իմանան: Չեմ վիճում, սակայն վրացական պետությունն էլ պետք է հարգի իր ազգային փոքրամասնությունների ազգային ինքնությունը», – նշել է Թորոսյանը:
Ըստ նրա՝ Վրաստանի հայ համայնքը բացահայտ նախապատվություն չի տալիս ոչ մի թեկնածուի:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:





























