Guardian-ի նախկին լրագրող Գլեն Գրինվալդը գործընկերների հետ հարցազրույցում հաղորդել է, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են Իտալիաի ղեկավարությանն ու երկրի պաշտպանության նախարարությանը:

«ԱԱԳ-ն ծավալել է ակտիվ լրտեսական գործունեություն, այդ թվում՝ հետեւել է եվրոպական կառավարություններին, իտալականին եւս»,-այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Օրեր առաջ լրատվամիջոցները հրապարակել էին Սնոուդենի գաղտնազերծումների հերթական չափաբաժինը, որի համաձայն ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսում է ինչպես բարձրաստիճան այրերի, այնպես էլ շարքային քաղաքացիների խոսակցությունները, այդ թվում՝ Մեքսիկայի նախագահի:

Բացի այդ, այսօր Գերմանիայի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին կանչել է բացատրություններ տալու ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսելու վերաբերյալ: