Լիբիայի դատարանը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 2011-ին երկրի տապալված եւ սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ավելի քան 30 կողմնակիցների նկատմամբ: Նրանց շարքում է Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը:
Մեղադրող կողմի կարծիքով՝ ալ-Իսլամը եւ Քադաֆիի ռեժիմի մյուս կողմնակիցները պատասխանատվություն են կրում 2011-ին Լիբիայում հանրահավաքների մասնակիցների սպանության համար, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն՝ վկայակոչելով AFP-ն:
Մուամար Քադաֆիի ռեժիմը, որը երկիրը կառավարել է ավելի քան 40 տարի, տապալվել է 2011-ին: Քադաֆին սպանվել է ընդդիմադիրի կողմից:





























