ՄԱԿ-ի օրը պետք է հիշել մարդու իրավունքների եւ հիմնական արժեքների մասին: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուստետտոն:
Նրա խոսքով՝ այս օրը եւս մեկ անգամ պետք է մտածել աշխարհի բոլոր մարդկանց համար ընդհանուր արժեքների կարեւորության մասին: Խոսքը կյանքի արժանապատվության, ազատության եւ անվտանգության մասին է:
«Առաջին հերթին, ՄԱԿ-ը ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի արմատավորի այդ արժեքները բոլոր մարդկանց գիտակցության մեջ: Եվ տարբեր ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք Հայաստանում եւ այլ երկրներում, ուղղված են հենց այդ ձգտումների իրականացմանը, այդ նպատակներին հասնելուն»,-ընդգծել է Բուսետտոն:





























