Հայաստանի պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Իշխան Մաթեւոսյանի զինվորական ծառայությունը երկարաձգվել է եւս 5 տարով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Սերժ Սարգսյանը որոշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանի զինվորական ծառայությունը երկարաձգել մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 6-ը: