Հայաստանը պետք է հասկանա, թե ինտեգրման ինչ ճանապարհ պետք է անցնի, ինչպես որ դա արել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Ալեքսանր Լուկաշենկոն Մինսկում: «Եվ պետք է ընդունի բոլոր պարտականությունները՝ իրենց ամբողջ ծավալով՝ ՄՄ-ին անդամակցելու»,-ընդգծել է նա:
«Մի կողմից մենք տեսնում ենք Հայաստանի մտադրությունը միանալու մեր ինտեգրացիոն միավորմանը, մյուս կողմից՝ մեզ հարազատ Ուկրաինան ձգտում է ԵՄ հետ ասոցացման: Երկու դեպքերում էլ հարկավոր է մշակել այդ երկրների հետ «եռյակի» կառուցողական մեխանիզմներ»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Բելառուսը ողջունում է Մաքսային միությանն անդամակցելու մտադրություն ունեցող երկրներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























