Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են աննախադեպ ցինիկ եւ հանդուգն տեղեկատվություն:  Նրանց ջանքերով հաջողվել է «կենդանացնել» մոսկվացի Եգոր Շչերբակովին, որին հոկտեմբերի սկզբին սպանել էր ադրբեջանցի Օրհան Զեյնալովը:

«Ենի Մուսավաթը» այսօր «սենսացիա» է տարածել: Ըստ այդմ, Շչերբակովին, իբրեւ թե ձերբակալել են «Վնուկովո» օդանավակայանում, երբ նա փորձում էր մեկնել Վարշավա: Ընդ որում, պարբերականը որեւէ աղբյուր չի վկայակոչում:

Այս տեղեկությունները հերքել է «Վնուկովոյի» մամուլի քարտուղարը, ով ասել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները «իրենց գեղեցիկ չեն պահում»:

Եգոր Շչերբակովը սպանվել է հոկտեմբերի 10-ին իր ընկերուհուն տուն ճանապարհելիս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցիները փորձ էին կատարել Բիրյուլեւոյի իրադարձությունների մեջ «հայկական հետք» որոնել: