Հնդկաստանը հանդես է եկել Մաքսային միության հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ, որ նկատի ունենալով հնդկական շուկայի ծավալները, մասշտաբները, զարգացման հեռանկարները, պետք է ամենալուրջ կերպով վերաբերել այդ առաջարկությանը»,-հայտարարել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























