Գյուլիստանի հաշտության պայմանագիրը արմատապես փոխեց Կովկասում տարվող քաղաքականությունն ու փոխեց աշխարհակարգում Ռուսաստանի դերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում «Ռուսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը մամուլի ասուլիսին, որ նվիրված էր Գյուլիստանի հաշտության պայմանագրի 200-ամյակի առթիվ կազմակերպված Կլոր սեղանին:

Նրա խոսքով՝ ռուս-պարսկական պատերազմների պատմության մեջ կան բազում փառավոր էջեր, որոնց մի մասը հայտնի է, իսկ մյուսը շարունակում է անհայտ մնալ: Նրանց հետ միասին ռազմական գործողություններին մասնակցել են ազգային-ազատագրական շարժման մասնակից հայեր: Պատմությունը նրանց մասին ավելի քիչ տեղեկություններ է հայտնում: Պահպանվել են եզակի գերեզմաններ, եզակի հուշարձաններ»,- նշել է Վիկտոր Կրիվոպուսկովը:

Խոսելով 1813-ի ու 2013-ի զուգահեռների մասին՝ ներկայացուցչության ղեկավարը նշել է պատմության պահանջարկը: «Այն ժամանակ քիչ կլինեն ժամանակակից համաձայնագրերում ու գնահատականներում անհամապատասխանությունները, պատմությունը կեղծելու, «կրճատելու» կամ «ընդարձակելու» քիչ առիթներ կլինեն: Իսկ այսօր նման փորձեր են արվում»,- նշել է Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրներում մասնագետների կողմից պատմության դասագրքերի ուսումնասիրումը տխուր պատկեր է գծել՝ միայն երեք երկրում(Ռուսաստան, Բելոռուս եւ Հայաստան) դասագրքերում չեն աղավաղում սեփական պատմությունը: «Երբ մենք լռում ենք պատմական փաստերի մասին, նվազեցնում կամ չափազանցնում ենք, մոտ ենք կեղծելու ցանկությանը»,- նշել է Վիկտոր Կրիվոպուսկովը: