Toilet Paper Man ընկերությունը հայտարարություն է հրապարակել մաքուր ոսկուց զուգարանի թղթերի վաճառքի մասին: Հիգիենայի պարագան պատրաստված է 22 կարատանոց թանկարժեք մետաղից:
«Երբ մենք տեսանք, որ Դուբայի որոշ հյուրանոցներում զուգարանակոնքերն ու թղթի համար հատկացված բռնակները ոսկուց են, մտածեցինք, որ սա հիանալի լրացում կլինի»,- նշում են արտադրողի կայքում: Թանկարժեք զուգարանի թղթի մեկ հատն արժե 1.3 մլն դոլար: Զուգարանի թղթի արտադրության համար պահանջվել է 4 տարի: Գնելու դեպքում նվեր են տալիս մեկ շիշ շամպայն, հաղորդում է Russia Today-ին:
Բրիտանական Daily News պարբերականը նշում է, որ դեռ ոչ ոք չի ցանկացել ձեռք բերել աննախադեպ թանկ հիգիենայի պարագան: Լրագրողները ենթադրում են, որ տվյալ պարագան կհետաքրքրի նրանց, ովքեր կցանկանան զարմացնել հյուրերին: Ապրանքն իրենից ներկայացնում է եռաշերտ որակյալ զուգարանի թուղթ, որը ներծծված է ոսկով:





























