Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Մեծամորի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի կենտրոնական շուկայի հարեւանությամբ գտնվող հյուրանոցի համարում հոկտեմբերի 24-ին, ժամը 22.20-ին, հայտնաբերել են 1954 թ. ծնված Վահագն Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























