Հոկտեմբերի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, գլորվել ձորը եւ բախվել ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին` Ոսկեհատ գյուղի վերջնամասում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, վթարից խուսափելու համար, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու կողաշրջվել. վերջինիս վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել Զաֆիրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին` Արշալույս գյուղի հատվածում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի պատնեշին, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: