Հնդիկ նախկին մահարաջայի դուստրը շահել է դատական գործը եւ իր ընտանիքին վերադարձրել դղյակը, որն իր չափերով չորս անգամ գերազանցում է Բուկինգհեմյան պալատը:

Գործով դատական քաշքշուքները շարունակվել են քսանմեկ տարի: Նա դատարանին ապացուցռլ է, որ 1989թ թագավորի մահվանից հետո իրեն ունեցվածքից զրկելու մասին կտակը կեղծ է եղել, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոելով BBC-ն:

Դատարանը միեւնույն ժամանակ լուծել է եւս մեկ խնդիր. երկու եղբայրներ՝ մեկ այլ մահարաջայի հետնոդներ չեն կարողացել լուծել ունեցվածքը բաժանելու խնդիրը: