Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է մի առեւտրի կենտրոնի բացման արարողությանը, սակայն կենտրոնով նրա զբոսնելու ժամանակ փակել են կանացի ներքնաշորեր արտադրող հայտնի Victorias Secret խանութի ցուցափեղկերը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի վարչապետը մասնակցել է մի առեւտրի կենտրոնի բացման արարողությանը, որից հետո որոշել է շրջել կենտրոնով։ Այդ ընթացքում աչքի է ընկել այն հանգամանքը, որ Էրդողանի շրջելու ժամանակ արագ փակել են Victorias Secret-ի ցուցափեղկերը։

Երբ վարչապետն անցել է խանութի մոտից, թիկնապահներից մեկը հրահանգել է, թե արդեն կարող եք բացել։ Խնդրի հետ կապված առեւտրի կենտրոնի տնօրենը պարզաբանում է տվել, թե խանութի փակ լինելը կապ չունի Էրդողանի այցի հետ, սակայն չի կարողացել պատասխանել, թե ինչու է վարչապետի թիկնապահը հրահանգել վարչապետի անցնելուց հետո բացել խանութի ցուցափեղկերը։