Մերձմոսկովյան Կոլոմնայում ենթադրաբար 16-րդ հարկից ցած ընկած տղամարդը ողջ է մնացել:

«Վարկածներից մեկի համաձայն, այսօր գիշերը տղամարդը ցած է ընկել 16-րդ հարկից, ինչի արդյունքում վնասել է երկու ոտքերը: Տուժողը Կոլոմնայի բնակիչ չէ, նա այլ շրջանից է: Ներկայումս նա վերակենդանացման բաժանմունքում է»,-հաղորդել է ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը, գրում է «Gazeta.Ru»-ն:

Նրա խոսքով՝ փաստի առնչությամբ ստուգումներ են անցկացվում, պարզվում են միջադեպի պատճառները: