Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը երկրի ներքին գործերի նախարարությանը հետախուզական տվյալներ է ուղարկել՝ զգուշացնելով, որ Սիրիայում գործող «Ալ-Կաիդայի» թեւ հանդիսացող «Իրաքում եւ Շամում իսլամական պետությունը» պատրաստվում է Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության կողմից երկրի ներքին գործերի նախարարությանն ուղարկված հետախուզական զեկույցում նշվել է, թե Սիրիայում գործող «Ալ-Կաիդայի» թեւ համարվող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնելու համար պատրաստել են  ռումբով բեռնված 10 մեքենաներ, որոնց վրա ամրացվել են կեղծ թուրքական պետհամարանիշեր։ 

Ըստ զեկույցի՝ ահաբեկչությունները կիրականացվեն, եթե Թուրքիան հրաժարվի «Իրաքում եւ Շամում իսլամանակ պետությանը» ճանաչել ընդդիմության մասն կազմող ուժ։