Լիբիայի արեւելքում գտնվող Կիրենաիկա շրջանը, որը հայտարարել էր իր ինքնավարության մասին, իր կառավարությունն է ձեւավորել։

Վարչապետ Աբդրաբ Ալ Բարասիի կառավարությունում ընդգկվել են նրա տեղակալն ու  եւս 24 նախարարներ, որոնք ներկայացնում են Կիրենաիկայի բոլոր հիմնական  ցեղերին։

Կառավարությունում արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ չկան, նշում է «Ալ Ջազիրան»։ Նաեւ հայտարարվել է շրջանը չորս նահանգների բաժանելու մասին։

Կիրենաիկայի խորհրդի հայտարարության համաձայն՝ կառավարությունը ձեւավորվել է բնակչության հետ «ակտիվ խորհրդակցություններից հետո»։

Ենթադրվում է, որ կառավարության ձեւավորման թիկունքում Իբրահիմ Ջադհրան է, որը ավելի վաղ ղեկավարում էր նավթային կառւյցների պահպանության ծառայությունը։ Հենց նա էր արգելափակել նավթային տերմինալների աշխատանքը՝ շրջանի ինքնավարության հասնելու համար, հետո էլ գլխավորել էր Կիրենաիկայի խորհրդի քաղաքական բյուրոն, հայտնում է lenta.ru-ն։

Տրիպոլիում Կիրենաիկայի կառավարությունը եւ շրջանի ինքնավարացումն ապօրինի են համարում։

Հիշեցնենք, Կիրենաիկան իր ինքնավարության մասին հայտարարել էր 2013թ. հունիսի 1-ին։