Բելառուսը կոչ է անում ԱՊՀ երկրներին միավորվել եւ միջազգային հարթակում պաշտպանել միմյանց շահերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հարթակում, ասվում է բելառուս նխագահի տարածած հայտարարությունում՝ ԱՊՀ-ում երկրի նախագահության արդյունքում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում կայացած գագաթաժողովի ընթացքում զեկուցել է այս տարվա ընթացքում իր նախագահության ժամանակ իրականացված աշխատանքի մասին: