Հոկտեմբերի 26-ին նախատեսվող կանանց հանրահավաքի ժամանակ նրանք մտադիր են հասնել նրան, որ իշխանություններն ամրագրեն ավտոմեքենա վարելու նրանց իրավունքները: Սակայն իշխանությունները մտադիր են ճնշել այդ ելույթները՝ «ցույցերի անցկացման աօպրինության» պատրվակով, հաղորդում է Russia Today-ը:
Սաուդցի կանայք հանդես են գալլիս տղամարդկանց եւ կանանց իրավունքների հավասարության օգտին, ինչը վերաբերում է նաեւ ավտոմեքենա վարելուն:
Նրանք կոչ են անում երկրի քաղաքացիներին իրենց ավտոմեքենաներին սոսնձել բողոքական շարժման լոգոտիպերը եւ հոկտեմբերի 26-ին զորակցել իրենց: Մինչդեռ իշխանությունները հակառակ կոչն են անում՝ նշելով, որ իրավապահները խստագույնս պատժելու են օրինազանցներին:





























