Այսօր Իրաքում մի շարք հարձակումների զոհ է դարձել 11 մարդ, եւս 25 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդել են իրավապահները:Էլ-Յուսուֆիա քաղաքի բանուկ շուկայում հզոր պայթյուն է որոտացել: Արդյունքում զոհվել է հինգ մարդ, տասնհինգ մարդ վիրավորվել է:
Բաղդադից 60 կմ հեռավորութամբ գտնվող Բաակուբա քաղքում մի քանի պայթյունների արդյունքում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ կին: Հարձակման արդյունքում վնասվածքներ է ստացել տաս մարդ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բացի այդ, Բայջի քաղաքում հարձակման է ենթարկվել իրաքյան բանակի պահակակետը: Ճանապարհամերձ ֆուգասի պայթյունի արդյունքում զոհվել է երկու զինծառայող, հաղորդել են ոստիկանությունում:





























