Գրենլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ռադիոակտիվ օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանույթի արգելքը հանելուն:
Օրենքի չեղյալ հայտարարելուն արդեն արձագանքել են ներդրողներ Ավստրալիայից, Չինաստանից եւ այլ երկրներից, որոնք պատրաստ են մշակել Դանիայի՝ ռեսուրսներով հարուստ ատոմային տարածքի ընդերքը, գրում է Russia Today-ը՝ վկայակոչելով The Copenhagen Post-ը:
Որոշումը խորհրդարանը կայացրել է բազմաթիվ բանավեճերից եւ քվեարկությունից հետո: Փորձագետների կարծիքով՝ դա երկրի պատմության մեջ կարեւորագույն որոշումն է՝ բազմաթիվ տնտեսակն եւ աշխարհաքաղաքական պատճառներով:




























