ԱՄՆ-ի հայ համայնքը կոչ է անում Սպիտակ տանն ու երկրի Կոնգրեսին հասարակության համար մշտական հասանելիություն ապահովել պատմական գորգի ցուցադրությանը, որը գործել են Թուրքիայում Ցեղասպանության շրջանում հայ որբ երեխաները ու 1925թ.-ին նվիրել են ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին՝ նշան երախտագիտության ցուցաբերած օգնության համար: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
ANCA-ի գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ ամերիկյան «The Washington Post» թերթն այս շաբաթ հաղորդեց, որ դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիտուտի կողմից ծրագրված գորգի ցուցադրությունը հակարծակի չեղյալ է համարվել, քանի որ Սպիտակ տունն ավելի վաղ փոխել է որոշումն ու հրաժարվել է թանգարանին տրամադրել հայ-ամերիկյան ընդհանուր ժառանգության խորհրդանիշը:
Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխանեւն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության:





























