ԱՄՆ-ում մեկ տարվա ազատազրկման են դատապարտել երիտասարդ ամերիկուհու, ով նախկինում տղամարդ է եղել՝ տնային պայմաններում պլաստիկ վիրահատությունների համար: Խաբեբան մեծացնում էր հիվանդների շրթունքներն, այտերն ու կոնքերը ձեռքի տակ եղած միջոցներով, ինչպես նաեւ փորձեր է իրականացրել հենց իր վրա:

32-ամյա Օնիլ Ռոն Մորիսի նկատմամբ դատավարությունը կայացել է Ֆլորադիյում:

Իր հիվանդներին Մորիսը ներարկել է միացություններ, որոնց բաղադրության մեջ եղել է, օրինակ, սոսինձ կամ ցեմենտ: Մարդիկ դիմում էին նրան, որպեսզի մեծացնեն իրենց շրթունքները, կոնքերն ու այտերը: «Գեղեցկության զոհերից» մեկը վիրահատությունից հետ մահացել է, գրում է Daily Mail-ը:

Կեղծ վիրաբույժը հայտնվել է ոստիկանության տեսադաշտում այն բանից հետո, երբ հիվանադանոց է տեղափոխվել այտուցված կոնքերով տուժողը: Բժիշկները հայտնաբերել են, որ նրան ներարկել են յուղի, անվադողերի սոսնձի ու ցեմենտի խառնուրդ: Երբ այս դեպքը հրապարակայնացվել է, իրավապահ մարմինները բազում ահազանգեր են ստացել Օնիլ Մորիսի այլ հիվանդներից, հաղորդում է ՆՏՎ-ն: Հարկ է նշել, որ նա ինքն իրեն փորձի էր ենթարկել, ինչն էլ անդրադարձել էր արտաքինի վրա: