Դաղստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ Հասավյուրթի Վինսովխոզ գյուղում ոստիկանությունը բնակարաններից մեկում հայտնաբերել է «մահապարտների 13 գոտի», երեք ռումբ, կանացի կեղծամներ, ավտոմեքենաների մի քանի պետհամարանիշներ, ինչպես նաեւ կրոնական գրականություն: Դրանից մի քանի օր առաջ ոստիկանության ու գրոհայինների միջեւ փոխհրաձգություն էր տեղի էր ունեցել:

Դաղստանի հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ վարչության պայթուցիկ սարքավորումների մասնագետները ոչնչացրել են ռումբերը, ինչի հետեւանքով տունը մասամբ վնասվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վինսովխոզ գյուղում հայտնագործումից մեկ օր առաջ ոստիկանության ու գրոհայինների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Ոստիկաններից մեկը վիրավորվել էր, իսկ երկու գրոհայիններ զոհվել են: Նրանցից մեկը «հասավրյության» ահաբեկչական խմբավորման մասնակից էր: Նրա մոտ հայտնաբերվել են ականներ ու պայթուցիկ նյութեր: