Ամերիկացի պրոդյուսեր Քունսի Ջոնսը, ով մեղադրում է ընկերությանը իրեն հասանելիք հոնորարները չվճարելու մեջ, հոկտեմբերի 25-ին Լոս-Անջելեսի դատարան հայց է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի ստեղծագործական ժառանգության տիրապետողների դեմ՝ Sony եւ MJJ Productions-ի դեմ:
27 անգամ «Էմմի»-ի մրցանակակիրը պահանջում է 10 մլն դոլարի չափով փոխհատուցում՝ պնդելով, որ ընկերությունը, համաձայնության գալով մի շարք երգերի կատարման համար գործել են այնպես, որպեսզի անտեսեն Ջոնսի շահերը, ով Ջեքսոնի հետ էր աշխատում ավելի քան 30 տարի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Քուինսին հիասթափվել էր մի քանի տարի շարունակ իրադարձությունների ընթացքից՝ սպասելով որեւէ առաջընթացի: Այժմ նա զգաց , որ ժամանակն է հարցը պաշտոնական մակարդակում բարձրացնել»,- ասել է հայցվորի իրավապաշտպան Հենրի Գրադշթեյնը:
The Hollywood Reporter-ի տվյալներով՝ ներկայացված փաստաթղթերում խոսքը վերաբերում է «Off the Wall», «Thriller», «Bad» ալբոմների ստեղծագործություններին, որոնք օգտագործվել են «Ահա եւ վերջ» ֆիլմում եւ «Ցիրկա դյու Սոլեյ» ներկայացման մեջ:
Պատասխանողների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել՝ ասելով որ «տասնյակ տարիներ շարունակ պրոդյուսերի աշխատանքը ինչպես հարկն է փոխհատուցվել է»:





























