Ժամեր անց պարզ կդառնա կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նոր նախագահի անունը: Այս պահին կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համերգային դահլիճում տեղի են ունենում միության նոր նախագահի ընտրությունները: Նախագահի թեկնածուների առաջադրման փուլում չորս թեկնածուներ առաջադրվեցին` Լեւոն Չաուշյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երկանյանն ու Արամ Սաթյանը: Լեւոն Չաուշյանն ինքնաբացարկ հայտարարեց hօգուտ Արամ Սաթյանի թեկնածության, Երվանդ Երկանյանը նույնպես հրաժարվց մրցակցությունից` հորդորելով միության անդամներին քվեարկել խղճի մտոք: Միության 121 անդամներից ներկա է եւ քվեարկությանը մասնակցում է 83 անդամ: Տեղեկացնենք նաեւ, որ միության հերթական համագումարի երկրորդ օրվա քննարկումների ընթացքում բաց քվեարկությամբ որոշվեց Դիլիջանի ստեղծագործական տունն անվանակոչել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անունով: Հիշեցնենք, որ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահի պաշտոնի համար մրցակցում են հիմնականում միության նախկին նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու Արամ Սաթյանը: