Մոնրեալցի անչափահաս հաքերը տեսախաղեր ստանալու համար Anonymous-ի պատվերով կառավարական կայքեր է  կոտրել: 12-ամյա դեռահասի գործողություններից կրած վնասը կազմել է 60 հազար կանադական դոլար (57,3 ԱՄՆ դոլար):

Դեռահասը ընդունել է  մեղադրանքը` երեք դրվագներով, որոնք վերաբերում են Չիլիի կառավարության, Մոնրեալի ոստիկանության եւ Քվեբեկի առողջապահության ինստիտուտի կայքերին, գրում է The Toronto Sun թերթը: Ըստ դեռատի հաքերի` ինքը  փոքր տարիքից հետաքրքրվել է համակարգիչներով, իսկ  Anonymous-ի հանձնարարությունները քաղաքական նկատառումներից ելնելով չի կատարել, այլ` տեսախաղերի դիմաց, հայտնում է  lenta.ru-ն:

«Նա այդտեղ միայն առաջադրանք է տեսել, նա ընդամենը 12 տարեկան է: Այստեղ քաղաքական դրդապատճառ չի եղել», - դատարանում հայտնել է երեխայի փաստաբանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դատական նյութերում ասվում է, որ տղան օգտագործել է DDoS-հարձակումները կայքերի վրա, օգտվել է տվյալների բազայի խոցելիությունից, ինչպես նաեւ փոխարինել է կայքերում տեղադրված տեղեկատվությունը: Զանցանքները կատարվել են 2012թ. գարնանը: