Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում զանգվածային ստուգայցեր են անցկացվում՝ պայքարելու կապիկների վարժեցնողների դեմ:
Վարժեցնողները բոլորովին չեն հետեւում կենդանիների առողջությանը եւ անխնա շահագործում են նրանց, գրում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: Իրականացվող գործողությունների միջոցով իշխանությունները մտադիր են մինչեւ 2014-ի սկիզբը փողոցները մաքրել կենդանիներ վարժեցնողներից:
Հենց կենդանավարժները վրդովված են ստեղծված իրավիճակից: Նրանք հայտարարում են, որ եթե կենդանիների խլեն իրենցից, ապա իրենք սովից կմահանան: Սակայն իշխանությունները հայտարարում են, որ յուրաքանչյուրին պատրաստ են վճարել 90 դոլարի չափով փոխհատուցում: Նրանց նաեւ կառաջարկեն անվճար որեւէ այլ մասնագիտություն սովորել:




























