Մոսկովյան ոստիկանությունը լայնազանգված որոնողական աշխատանքներ է տանում մայրաքաղաքի «Սադովոդ» շուկայում՝ բացահայտելու ներգաղթյալներին:

Ոստիկանները սկսել են փաստաթղթերը ստուգելուց: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ հարցեր են առաջացել, մարդկանց ուղեկցել են ավտոբուսներ՝ հետագա ստուգումների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երբ ոստիկանությունը ժամանել է առեւտրային համալիր, այնտեղ գտնվող մարդկանց մի մասը սկսել է հապճեպ հեռանալ: Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ «Սադովոդի» տեղում առաջարկվում է կառուցել առեւտրի կենտրոն, շուկա եւ ավտոկայանտեղի: