Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մեծ Թատրոնի նախկին պրեմյեր Նիկոլայ Ցիսկարիձեն նշանակվել է ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, Մարինինյան թատրոնի պրիմ-բալերինուհի Ուլյանա Լոպատկինան:
Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ Ցիսկարիձեն լրջորեն պատրաստվում էր այս պաշտոնին, նա հարուստ մանկավարժական փորձ եւ իրավաբանական կրթություն ունի: Այս մասին հղորդում է «Իզվեստիան»:
Ցիսկարիձեին հետ իր պաշտոնավարության հետ կապված պայմանգիր է ստորագրվելու:
Ակադեմիայի նախկին ռեկտոր Վերա Դորոֆեեւային նոր պաշտոն է առաջարկվելու:





























