Ամերիկյան Best Buy խանութներում Samsung Galaxy Gear «խելացի ժամացույցների» գնորդների երրորդ մասը ետ է վերադարձրել դրանք: Samsung-ի ներքին փաստաթղթում ասվում է, որ Best Buy-ում համատեղ վաճառքի ծավալներն ամենաբարձրն են, սակայն 30 տոկոսը վերադարձվում է:

«Համատեղ վաճառք» ասելով նկատի ունեն ժամացույցներն այլ սարքերի՝ Galaxy Note 3 սմարթֆոնի եւ Galaxy Tab 10.1 2014 edition պլանշետի հետ համատեղ վաճառքը, հաղորդում է Lenta.ru-ն:

Samsung-ը հանձնարարել է Best Buy-ում աշխատողներին պարզել իրավիճակի պատճառը:

Samsung-ը Galaxy Gear ժամացույցները ներկայացրել են սեպտեմբերի սկզբին: