Մեկ «ԳԱԶելի» վրա ամսական ծախսերի հետ կապված Երեւանի քաղաքապետարանի հաշվարկները միջազգային աուդիտը չեն անցնի: Այսօր լրագրողներին նման կարծիք է հայտնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ ամորտիզացիոն ծախսերի վերաբերյալ հաշվարկների կետը քննադատությանը չի դիմանում:

Հաշվարկի մեջ վիճելի կետերից մեկը վերաբերում է մեքենաների ամորտիզացիային, որը նախատեսվում է հինգ տարով: Միեւնույն ժամանակ համընդհանուր հանրահայտ փաստ է, որ գծերում օգտագործվում են մինչեւ տաս տարվա «ԳԱԶելներ»: Թե դրանցից ինչ ամորտիզացիա է վճարվելու, հայտնի չէ:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անկախ աուդիտ կբացահայտի այդքան ակնհայտ անհամապատասխանությունը: «Լավ կլինի, որ աուդիտը միջազգային լլինի, հակառակ դեպքում տեղականընկերության վրա կարող են ներազդել: Նման աուդիտի համար ես անձամբ գումար չունեմ: Սակայն եթե պարզվի, որ ես սխալ եմ, ես այդ գումարը կվճարեմ: Հակառակ դեպքում թող քաղաքապետարանը վճարի: Թող պատասխան տա իր սխալների համար, քանի որ դրանից են կախված հարցեր, որոնք բոլորին են վերաբերում»,-հավելել է Պիպոյանը:

Ընդգծենք, որ ներկայումս հանրային հանձնաժողովը քննարկում է քաղաքային տրանսպորտում երթեւեկելու ինքնարժեքը՝ հիմնվելով քաղաքապետարանի կողմից ներկայացրած հաշվարկների հիման վրա: Պիպոյանը բողոքարկել է հաշվարկի գրեթե բոլոր կետերը՝ համեմատելով սեփական հետազոտության հետ: