Լեգենդար Բրյուս Լիին կարելի է հպվել արդեն այսօր: ԱՄՆ-ում աճուրդի են հանվել հայտնի դերասան եւ մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի անձնական իրերը:  Նեյթ Սանդերսի աճուրդի տունը 26 լոտ է աճուրդի հանել՝ հագուստ, կոշիկ, նամակներ, լուսանկարներ, մարզական սարքեր, որոնք պատկանել են լեգենդար դերասանին, հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով  NBC-ն:

Ցուցադրված լոտերի շարքում է շագանակագույն զամշե կոստյումը, որով Լին նկարահանվել էր 1994թ. «Անհայտ հարցազրույց» փաստագրական ֆիլմում:  Ներկայացված են նաեւ բռնցքամարտիկի կաշվե ձեռնոցներ, գնդակ, մի քանի զույգ կոշիկ եւ ձեռքի ժամացույց:

Ինչ վերաբերում է իրերի արժեքին, ապա, օրինակ,  «հռոմեական աթոռ» ինքնաշեն սարքը, որի վրա մարզվել է Բրյուս Լին, գնահատվում է 11500 դոլար: Զամշե  կոստյումի համար գնորդը պատրաստ է վճարել  72000 դոլարից ավելի վճարել: Այս պահին այն ամենաթանկ լոտն է: